Ինդոնեզիայում 258 կալանավոր Է փախել բանտից զանգվածային բողոքների ընթացքում
Ինդոնեզիայի արեւելքի Արեւմտյան Պապուայի նահանգում բանտից 258 կալանավոր Է փախուստի դիմել զանգվածային բողոքների ալիքին: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է երկրի ուղղիչ հիմնարկությունների վարչության ղեկավարի մամուլի քարտուղար Ադե Կուսմանտոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պետական հիմարկությունների հրկիզումից հետո (ցուցարարները) գնացել են դեպի բանտի շենքը: Նրանք քարեր են նետել՝ կալանավորներին հրահրելով փախուստի»,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը Կուսմանտոյի հայտարարությունից: Նրա խոսքով՝ 258 բանտարկյալների հաջողվել Է փախչել, նրանցից ոմանց բռնել են: Կուսմանտոն հավելել Է, որ բողոքավորների հարձակման հետեւանքով վիրավորվել Է պատժական հիմարկության պահակային զինվորներից մեկը:
Օգոստոսի 19-ին բողոքի զանգածային ակցիաների ընթացքում ցուցարարները փակել են քաղաքի հիմնական փողոցները՝ դադարեցնելով տրանսպորտի երթեւեկությունը: Ըստ Ինդոնեզիայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ ցուցարարները հրկիզել են տեղական օրենսդիր խորհրդի շենքը եւ մի քանի ավտոմեքենա: Իրավակարգի ուժերը կատարում են պատահարի հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: