Քաղաքական

20.08.2019 09:15

Կոտայքի ֆորումին Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ»

Կոտայքի ֆորումին Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքակա՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Կոտայքում կայացած «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի» տնտեսական ֆորումին չի հրավիրվել Կոտայքի տեր ու տիրակալ Գագիկ Ծառուկյանը։ Միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, եւ անձամբ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, եղել է քաղաքական։

Բայց դրա փոխարեն հրավիրել են Ծառուկյանի մորը՝ տիկին Ռոզա Ծառուկյանին։ Մեր հարցմանը՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը հրավիրված չի եղել, մարզպետ Պետրոսյանն ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել, որ ինքը զբաղված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։