Քաղաքական

20.08.2019 09:07

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է պարզաբանում՝ գործի հետ կապված տեխնիկական պատճառաբանությունների և հարակից հանգամանքների մասին:

«- 2019թ․ հուլիսի 11-ին դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ «․․․ դատական ակտը [վերաքննիչ դատարանի դատական ակտի մասին է հարցը] պետք է հինգ օրվա ընթացքում տրամադրվի կողմերին, և գործը դրանից հետո անմիջապես ուղարկվի դատարան»

– 2019թ․ օգոստոսի 14-ին ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ քրեական գործը 06.08.2019թ. մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան և այն գտնվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.3-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումների տիրույթում, նշված պայմաններում չեն կարող իրացվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները: Եթե ավելի պարզ՝ գործը Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո չի մակագրվի նոր դատավորի և գործի վարույթը չի վերսկսվի, քանի դեռ վճռաբեկ դատարանը գործով որոշում չի կայացրել: Ընդ որում, նշվում է որ գործը մուտքագրվել է վճռաբեկ դատարան օգոստոսի վեցին, սակայն դատալեքս տեղեկատվական համակարգում նշված է գործի ստացման ավելի վաղ ամսաթիվ՝ 15.07.2019թ․

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ, որ քանի դեռ չկա Վճռաբեկ դատարանի միջանկյալ ակտի բողոքով որոշումը, հիմնական գործով չի կարող վերսկսվել Ռ․ Քոչարյանի հիմնական գործով քննությունը:

Ստացվում է, որ դատական իշխանությունը հանուն Ռ․ Քոչարյանին կալանքի տակ երկար պահելու, իր բոլոր մարմիններով ձեռնամուխ է եղել նոր վտանգավոր պրակտիկա ձևավորելու, այն է՝ այսուհետ փաստաբանները կալանքի տակ չգտնվող պաշտպանյալի գործերով միջանկյալ ակտերը կարող են բողոքարկել վերադաս դատարան ու դրանով հիմնական գործերը կասեցնել այնքան ժամանակով, որ գործի վաղեմության ժամկետը անցնի:

Ահա թե ինչպիսի դատական «բարեփոխումներով» են զբաղված բարձրագույն դատական իշխանությունները»,–ասվում է հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։