«Պետության շահերից է, որպեսզի մեր իսկ պայմանը բավարարենք՝ հնարավորություն տանք, որ Ամուլսարը շահագործվի»․ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Ամուլսարի խնդրով իր տեսակետն ու փորձել է հիմնավորել հանքի շահագործման անհրաժեշտությունը:
Ինչպես եւ ավելի վաղ քննարկումների ժամանակ, վարչապետն ուղիղ եթերը սկսել է անցած տարի Ամուլսարի հարցով հնչեցրած իր հայտարարությամբ:
Վարչապետը հիշեցրել է, որ իր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ եզրակացությունները կարող են հիմնվել միայն փաստերի վրա, իսկ շահագործման հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ փորձաքննությունն ապացուցի Սեւանի ու Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման ռիսկերի բացակայությունը: Այդ մասին Փաշինյանն ասել է նաեւ Փարիզում «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Միեւնույն ժամանակ, վարչապետը հիշեցրել է, որ շահերը, այդ թվում՝ էկոլոգիական, պետք է կշռադատված լինեն: Որպես օրինակ՝ նա նշել է, որ շենքի, քաղաքի կամ մայրուղու կառուցումը բնապահպանական առումով վնասակար է, սակայն մարդկության զարգացման առումով՝ անհրաժեշտ:
«Ես ընտրել եմ այդ մեջբերումները, որպեսզի ներկայացնեմ համատեքստը, որը ձեւավորվել է վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց հետո: Այսինքն՝ շահագործման համար հստակ պայման են փաստերը, եւ գլխավոր պայմանը՝ Սեւանի ու Ջերմուկի վրա բացասական ազդեցության բացակայությունը: Այժմ կա եւս մեկ հարց՝ Արփա-Որոտան ջրային համակարգի վրա բացասական ազդեցության բացակայությունը»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնում իր ընտրվելուց հետո Ամուլսարի խնդիրն ամենաքննարկվողներից է դարձել: Հասկանալով դրա կարեւորությունը՝ Փաշինյանը սկսել է մանրամասն ուսումնասիրել հարցն ու կարդացել է այդ հարցով իրեն ուղղված բոլոր նամակները։
«Այնտեղ ասվում էր, որ Սեւանը կորցնում ենք, Ջերմուկը կորցնում ենք: Պարզ հարց՝ ինչպե՞ս պետք է ես դա լուծեմ: Ինչի՞ հիման վրա: Չեմ կարող հարցը լուծել սեփական էմոցիաների հիման վրա: Ցանկացած լուծում պետք է հիմնված լինի փաստերի վրա: Մի մասը գրում է, որ դա աղետ է: Մյուսները վստահ են, որ դա համապատասխանում է էկոլոգիական նորմերին: Ես հասկացա, որ ինստիտուտցիոնալ որոշում է պետք: Նամակներից մեկում կային տվյալներ հանցագործության մասին, եւ այդ հիմքով քրեական գործ է հարուցվել: Այնպես որ, գործը հարուցվել է, կարելի է ասել, իմ նախաձեռնությամբ»,- նշել է Փաշինյանը:
Այդպիսով, շարունակել է վարչապետը, Քննչական կոմիտեն հավաքել է հնարավոր տվյալները, որպեսզի հասկանա՝ որն է խնդիրը: 2018թ. հուլիսի 20-ին քրեական գործ է հարուցվել: Գործին ներգրավվել են նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներ: Քննության ընթացքում որոշում է ընդունվել փորձաքննություն անցկացնել եւ մրցույթ հայտարարել: Կառավարությունը խոշոր գումար է հատկացրել, ընդհանուր առմամբ՝ 400 հազար դոլար: Մրցույթին մասնակցել է 2 ընկերություն: Հաղթող է ճանաչվել «Էլլարդ» ընկերությունը: Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ դա բացառիկ դեպք է եղել, երբ չի ընտրվել ընկերությունը, որը ծառայություններ է առաջարկել ցածր գնով՝ 140 հազարով: Պարզվել է, որ հստակ պատճառներ են եղել: Մասնավորապես, հայտնի Միջազգային էկոլոգիական կոալիցիան «Էլլարդ» ընկերությանը ներկայացրել է որպես վստահելի ընկերություն: Այդպիսով, վարչապետի կարծիքով, եթե այդ ժամանակ ոչ ոք չի կասկածել, ապա այժմ եւս հարկ չկա կասկածի տակ դնելու դրա մրցունակությունը: Ավելին, ընկերությունը ներգրավել է մեկ այլ հայտնի ընկերության՝ ամերիկյան TRC-ին:
Վարչապետը նշել է, որ այժմ փորձաքննության արդյունքները կան, եւ դրանք Քննչական կոմիտեն ներկայացրել է հանրությանն ու կառավարությանը, ըստ այդմ՝
Շահագործումը սպառնալիք չէ Սեւանի համար: Եթե ղեկավարվենք ամենավատ սցենարով՝ երկրաշարժ, ապա Կեչուտի միջոցով աղտոտված ջրերը կհայտնվեն Սեւանում, ազդեցությունն այնքան փոքր կլինի, որ անհնար կլինի չափել: Այստեղ վարչապետը գրոտեսկային օրինակ է բերել՝ ինչ-որ մեկը Սեւանում մեքենա է լվանում, դա, իհարկե, վատ է էկոլոգիայի համար, սակայն վնասն այնքան փոքր է, որ լաբորատոր հետաքննությունը չի կարող պարզել: Եվս մեկ գրոտեսկային օրինակ՝ Սեւանի ափին մարդու գործունեությունն ավելի շատ վնաս է հասցնում, քան Ամուլսարից ենթադրյալ վնասը:
Ջերմուկի հանքային ջրերը եւս սպառնալիքի տակ չեն:
Որոտան-Արփա համակարգերի վնասը կառավարելի է: Վարչապետը նշել է, որ այստեղ կարեւոր է հասկանել, թե ինչ ասել է կառավարելի: Խոսքը ոչ թե ռիսկերը նվազագույնի հասցնելու, այլ գետում աղտոտված ջրերի հայտնվելը լիովին բացառելու մասին է: Հարցի լուծման համար «Էլլարդ»-ը առաջարկում է 16 միջոց, որոնցից 10-ը «Լիդիանն» արդեն ներառել է ծրագրում:
«Էլլարդ»-ի եզրակացությունը տեղավորվել է 500 էջում: Գործում 140 հատորում 35 հազար նյութ կա: Դրանք կողմերի փաստարկներն ու հակափաստարկներն են:
Փաստաթղթում նշվում է, որ հարցեր եւ թերություններ կան։ Փաշինյանի խոսքով՝ այդ հարցերին մասնակիորեն պատասխանել է քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝ բացատրելով, որ ռիսկի հարցը գնահատվում է հարաբերակցությամբ: Փաշինյանը դարձյալ օրինակների է դիմել՝ լյարդի ճարպակալում, բարձր խոլեստերին եւ տախիկարդիա ունեցող հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն եթե նա միջոցներ չձեռնարկի, դիետա չպահի եւ չզբաղվի իր առողջությամբ, ապա խնդիրները սպասեցնել չեն տա: Դա վերաբերում է նաեւ Ամուլսարի իրավիճակին, տվյալ դեպքում՝ եւ՛ «Էլլարդը», եւ՛ «Լիդիանը» կոնկրետ միջոցներ են առաջարկում:
Փաշինյանը նշել է, որ հարցը քննարկել է «Իմ քայլի» պատգամավորների հետ: Իրավիճակը վերահսկելու համար վարչապետն առաջարկում է մշտական մոնիթորինգ իրականացնել, եւ եթե պարզվի, որ «Լիդիանը» չի պահպանում «0 լիտր արտահոսքի» պահանջը, ընկերությանը կզգուշացնեն եւ 90 օր կտան հարցի լուծման համար: Փաշինյանը վստահ է, որ կառավարությունն ունի բոլոր լծակները հարցը լուծելու համար: Ավելին, վարչապետը կարծում է, որ Ամուլսարի շահագործումը հանրապետությունում աննախադեպ էկոլոգիական ստանդարտներ կներդնի: Նա բացատրել է, որ ընկերությունները, որոնք աշխատում են նման ցածր ստանդարտներով, ստիպված կլինեն բարձրացնել ստանդարտները, սակայն նոր բարձր ստանդարտներին համապատասխանելու համար ստիպված կլինեն ներդրումներ անել:
«Սակայն այդ ընկերությունները կարող են հաշվել՝ եթե Ամուլսարը գործի, ապա ստիպված կլինեն ծախսել: Ավելի լավ է հիմա ծախսել գումարի 10%-ը փիառ ակցիայի համար, որպեսզի փակվեն ընկերությունն ու հարցը»,- ենթադրել է Փաշինյանը:
Մեկ այլ սկզբունքային խնդիր է որպես առողջարանային քաղաք Ջերմուկի ճակատագիրը: Վարչապետը վստահեցնում է, որ փորձաքննությունը համալիր է, եւ հաշվի են առնվել բոլոր հարցերը՝ փոշին, ջրի աղտոտումը, ըստ այդմ՝ համարում է, որ Ջերմուկի համար սպառնալիք չկա: Փաշինյանը կարծում է, որ եթե չկան հանքային ջրի համար սպառնալիքներ, ապա առողջարանային քաղաքը չի տուժի, մնացածը մենեջմենթի հարց է:
Ապա վարչապետն անդրադարձել է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատականի հարցին:
«Այն, ինչ ես հիմա ասում եմ, հիմնված է տվյալ պահին առկա տեղեկության վրա: Սակայն եթե մի քանի օրվա ընթացքում փաստեր հայտնվեն, որոնք մենք հաշվի չենք առել, կառավարությունը ոչ մի բանով կաշկանդված չէ: Ես կաշկանդված չեմ: Խոտը, ծառերը, արջերը, թռչունները՝ ամեն ինչ հաշվի է առնված: Բարձր ստանդարտներ են սահմանված»,- վստահեցրել է Փաշինյանը:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե կառավարությունը զիջումների է գնում արտաքին ճնշումների պատճառով, Փաշինյանը վստահեցրել է, որ եթե դա իսկապես այդպես լիներ, ապա հարկ չէր լինի մի ամբողջ տարի սպասել:
«Ճիշտ հակառակը՝ կառավարությունը ողջ ընթացքում կանխել է նման ենթատեքստը: Մենք ասել ենք, որ բացառված է շահագործումը, եթե դա վնաս է հասցնում Սեւանին եւ Ջերմուկին»,- նշել է Փաշինյանը: Նա նաեւ հստակեցրել է այն հարցը, թե կոնկրետ ինչ փորձաքննություն է իրականացրել «Էլլարդը»: Փաշինյանը հաստատել է, որ 400 հազար դոլարով ընկերությունը փաստաթղթերի փորձաքննություն է անցկացրել, սակայն դա տրամաբանական է, քանի որ սկզբնապես նպատակ էր դրվել ստուգելու «Լիդիանի» տրամադրած տվյալներն ու փաստաթղթերը:
Ամփոփելով արդյունքները՝ վարչապետը հայտարարել է, որ կառավարության առաջնահերթություններն անփոփոխ են՝ կառավարությանը հետաքրքրում են Սեւանն ու Ջերմուկը:
«Եթե քննարկումների արդյունքներով եզրակացության գանք, որ շահագործումը վնաս է հասցնում, կփակենք, եւ թող մեզ ներեն մեր գործընկերները, մեզ նրանց արձագանքը չի հետաքրքրում: Դա ասում ենք մենք, ասել եմ ես, հրապարակայնորեն: Սակայն ասում եմ նաեւ, որ եթե պարզվի, որ վնաս չի հասցնում, ապա կշահագործենք»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ պարտավորությունների իրականացումից անհիմն հրաժարումը կնշանակի, որ Հայաստանն անհուսալի եւ անլուրջ գործընկեր է:
«Եվ ուրեմն մեր կառավարության, պետության, ժողովրդի, երկրի շահերից է, որ մենք մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը, ժողովրդի վստահության քվեն ստացած պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»,- ասել է նա:
«Պետության շահերից է, որպեսզի մեր իսկ պայմանը բավարարենք՝ հնարավորություն տանք, որ Ամուլսարը շահագործվի»․ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Ամուլսարի խնդրով իր տեսակետն ու փորձել է հիմնավորել հանքի շահագործման անհրաժեշտությունը:
Ինչպես եւ ավելի վաղ քննարկումների ժամանակ, վարչապետն ուղիղ եթերը սկսել է անցած տարի Ամուլսարի հարցով հնչեցրած իր հայտարարությամբ:
Վարչապետը հիշեցրել է, որ իր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ եզրակացությունները կարող են հիմնվել միայն փաստերի վրա, իսկ շահագործման հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ փորձաքննությունն ապացուցի Սեւանի ու Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման ռիսկերի բացակայությունը: Այդ մասին Փաշինյանն ասել է նաեւ Փարիզում «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Միեւնույն ժամանակ, վարչապետը հիշեցրել է, որ շահերը, այդ թվում՝ էկոլոգիական, պետք է կշռադատված լինեն: Որպես օրինակ՝ նա նշել է, որ շենքի, քաղաքի կամ մայրուղու կառուցումը բնապահպանական առումով վնասակար է, սակայն մարդկության զարգացման առումով՝ անհրաժեշտ:
«Ես ընտրել եմ այդ մեջբերումները, որպեսզի ներկայացնեմ համատեքստը, որը ձեւավորվել է վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց հետո: Այսինքն՝ շահագործման համար հստակ պայման են փաստերը, եւ գլխավոր պայմանը՝ Սեւանի ու Ջերմուկի վրա բացասական ազդեցության բացակայությունը: Այժմ կա եւս մեկ հարց՝ Արփա-Որոտան ջրային համակարգի վրա բացասական ազդեցության բացակայությունը»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնում իր ընտրվելուց հետո Ամուլսարի խնդիրն ամենաքննարկվողներից է դարձել: Հասկանալով դրա կարեւորությունը՝ Փաշինյանը սկսել է մանրամասն ուսումնասիրել հարցն ու կարդացել է այդ հարցով իրեն ուղղված բոլոր նամակները։
«Այնտեղ ասվում էր, որ Սեւանը կորցնում ենք, Ջերմուկը կորցնում ենք: Պարզ հարց՝ ինչպե՞ս պետք է ես դա լուծեմ: Ինչի՞ հիման վրա: Չեմ կարող հարցը լուծել սեփական էմոցիաների հիման վրա: Ցանկացած լուծում պետք է հիմնված լինի փաստերի վրա: Մի մասը գրում է, որ դա աղետ է: Մյուսները վստահ են, որ դա համապատասխանում է էկոլոգիական նորմերին: Ես հասկացա, որ ինստիտուտցիոնալ որոշում է պետք: Նամակներից մեկում կային տվյալներ հանցագործության մասին, եւ այդ հիմքով քրեական գործ է հարուցվել: Այնպես որ, գործը հարուցվել է, կարելի է ասել, իմ նախաձեռնությամբ»,- նշել է Փաշինյանը:
Այդպիսով, շարունակել է վարչապետը, Քննչական կոմիտեն հավաքել է հնարավոր տվյալները, որպեսզի հասկանա՝ որն է խնդիրը: 2018թ. հուլիսի 20-ին քրեական գործ է հարուցվել: Գործին ներգրավվել են նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներ: Քննության ընթացքում որոշում է ընդունվել փորձաքննություն անցկացնել եւ մրցույթ հայտարարել: Կառավարությունը խոշոր գումար է հատկացրել, ընդհանուր առմամբ՝ 400 հազար դոլար: Մրցույթին մասնակցել է 2 ընկերություն: Հաղթող է ճանաչվել «Էլլարդ» ընկերությունը: Ընդ որում, Փաշինյանը նշել է, որ դա բացառիկ դեպք է եղել, երբ չի ընտրվել ընկերությունը, որը ծառայություններ է առաջարկել ցածր գնով՝ 140 հազարով: Պարզվել է, որ հստակ պատճառներ են եղել: Մասնավորապես, հայտնի Միջազգային էկոլոգիական կոալիցիան «Էլլարդ» ընկերությանը ներկայացրել է որպես վստահելի ընկերություն: Այդպիսով, վարչապետի կարծիքով, եթե այդ ժամանակ ոչ ոք չի կասկածել, ապա այժմ եւս հարկ չկա կասկածի տակ դնելու դրա մրցունակությունը: Ավելին, ընկերությունը ներգրավել է մեկ այլ հայտնի ընկերության՝ ամերիկյան TRC-ին:
Վարչապետը նշել է, որ այժմ փորձաքննության արդյունքները կան, եւ դրանք Քննչական կոմիտեն ներկայացրել է հանրությանն ու կառավարությանը, ըստ այդմ՝
«Էլլարդ»-ի եզրակացությունը տեղավորվել է 500 էջում: Գործում 140 հատորում 35 հազար նյութ կա: Դրանք կողմերի փաստարկներն ու հակափաստարկներն են:
Փաստաթղթում նշվում է, որ հարցեր եւ թերություններ կան։ Փաշինյանի խոսքով՝ այդ հարցերին մասնակիորեն պատասխանել է քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը՝ բացատրելով, որ ռիսկի հարցը գնահատվում է հարաբերակցությամբ: Փաշինյանը դարձյալ օրինակների է դիմել՝ լյարդի ճարպակալում, բարձր խոլեստերին եւ տախիկարդիա ունեցող հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն եթե նա միջոցներ չձեռնարկի, դիետա չպահի եւ չզբաղվի իր առողջությամբ, ապա խնդիրները սպասեցնել չեն տա: Դա վերաբերում է նաեւ Ամուլսարի իրավիճակին, տվյալ դեպքում՝ եւ՛ «Էլլարդը», եւ՛ «Լիդիանը» կոնկրետ միջոցներ են առաջարկում:
Փաշինյանը նշել է, որ հարցը քննարկել է «Իմ քայլի» պատգամավորների հետ: Իրավիճակը վերահսկելու համար վարչապետն առաջարկում է մշտական մոնիթորինգ իրականացնել, եւ եթե պարզվի, որ «Լիդիանը» չի պահպանում «0 լիտր արտահոսքի» պահանջը, ընկերությանը կզգուշացնեն եւ 90 օր կտան հարցի լուծման համար: Փաշինյանը վստահ է, որ կառավարությունն ունի բոլոր լծակները հարցը լուծելու համար: Ավելին, վարչապետը կարծում է, որ Ամուլսարի շահագործումը հանրապետությունում աննախադեպ էկոլոգիական ստանդարտներ կներդնի: Նա բացատրել է, որ ընկերությունները, որոնք աշխատում են նման ցածր ստանդարտներով, ստիպված կլինեն բարձրացնել ստանդարտները, սակայն նոր բարձր ստանդարտներին համապատասխանելու համար ստիպված կլինեն ներդրումներ անել:
«Սակայն այդ ընկերությունները կարող են հաշվել՝ եթե Ամուլսարը գործի, ապա ստիպված կլինեն ծախսել: Ավելի լավ է հիմա ծախսել գումարի 10%-ը փիառ ակցիայի համար, որպեսզի փակվեն ընկերությունն ու հարցը»,- ենթադրել է Փաշինյանը:
Մեկ այլ սկզբունքային խնդիր է որպես առողջարանային քաղաք Ջերմուկի ճակատագիրը: Վարչապետը վստահեցնում է, որ փորձաքննությունը համալիր է, եւ հաշվի են առնվել բոլոր հարցերը՝ փոշին, ջրի աղտոտումը, ըստ այդմ՝ համարում է, որ Ջերմուկի համար սպառնալիք չկա: Փաշինյանը կարծում է, որ եթե չկան հանքային ջրի համար սպառնալիքներ, ապա առողջարանային քաղաքը չի տուժի, մնացածը մենեջմենթի հարց է:
Ապա վարչապետն անդրադարձել է շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատականի հարցին:
«Այն, ինչ ես հիմա ասում եմ, հիմնված է տվյալ պահին առկա տեղեկության վրա: Սակայն եթե մի քանի օրվա ընթացքում փաստեր հայտնվեն, որոնք մենք հաշվի չենք առել, կառավարությունը ոչ մի բանով կաշկանդված չէ: Ես կաշկանդված չեմ: Խոտը, ծառերը, արջերը, թռչունները՝ ամեն ինչ հաշվի է առնված: Բարձր ստանդարտներ են սահմանված»,- վստահեցրել է Փաշինյանը:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե կառավարությունը զիջումների է գնում արտաքին ճնշումների պատճառով, Փաշինյանը վստահեցրել է, որ եթե դա իսկապես այդպես լիներ, ապա հարկ չէր լինի մի ամբողջ տարի սպասել:
«Ճիշտ հակառակը՝ կառավարությունը ողջ ընթացքում կանխել է նման ենթատեքստը: Մենք ասել ենք, որ բացառված է շահագործումը, եթե դա վնաս է հասցնում Սեւանին եւ Ջերմուկին»,- նշել է Փաշինյանը: Նա նաեւ հստակեցրել է այն հարցը, թե կոնկրետ ինչ փորձաքննություն է իրականացրել «Էլլարդը»: Փաշինյանը հաստատել է, որ 400 հազար դոլարով ընկերությունը փաստաթղթերի փորձաքննություն է անցկացրել, սակայն դա տրամաբանական է, քանի որ սկզբնապես նպատակ էր դրվել ստուգելու «Լիդիանի» տրամադրած տվյալներն ու փաստաթղթերը:
Ամփոփելով արդյունքները՝ վարչապետը հայտարարել է, որ կառավարության առաջնահերթություններն անփոփոխ են՝ կառավարությանը հետաքրքրում են Սեւանն ու Ջերմուկը:
«Եթե քննարկումների արդյունքներով եզրակացության գանք, որ շահագործումը վնաս է հասցնում, կփակենք, եւ թող մեզ ներեն մեր գործընկերները, մեզ նրանց արձագանքը չի հետաքրքրում: Դա ասում ենք մենք, ասել եմ ես, հրապարակայնորեն: Սակայն ասում եմ նաեւ, որ եթե պարզվի, որ վնաս չի հասցնում, ապա կշահագործենք»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ պարտավորությունների իրականացումից անհիմն հրաժարումը կնշանակի, որ Հայաստանն անհուսալի եւ անլուրջ գործընկեր է:
«Եվ ուրեմն մեր կառավարության, պետության, ժողովրդի, երկրի շահերից է, որ մենք մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը, ժողովրդի վստահության քվեն ստացած պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի»,- ասել է նա:
Աղբյուրը՝ news.am