Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին «Հետքը» տեղեկացավ դատական դեպարտամենտից:
Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Երևան քաղաքի դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճտաբեկ դատարան՝ խնդրելով վերը նշված մեղադրյալների վերաբերյալ այնտեղ գտնվող գործն ուղարկել առաջին ատյանի դատարան կամ դրանից հավելված սարքել, որպեսզի հնարավոր լինի մակագրում իրականացնել: Փոլադյանը նաև հայտնել էր, որ Վճռաբեկը անհրաժեշտ նյութերը առաջին ատյանի դատարան կուղարկի առաջիկա օրերին, ինչը, փաստորեն, կատարվել է:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, վերջինիս լիազորությունները, սակայն, այս պահին կասեցվել են:
Մայիսի 18-ին, երբ գործը դեռևս Դավիթ Գրիգորյանի վարույթում էր, վերջինս որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ: Երկու օր անց` մայիսի 20-ին, Գրիգորյանը որոշել էր նաև Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան:
Այս երկու որոշումները վերաքննիչ դատարանում բեկանվել են, և բեկանելու վերաբերյալ դատական ակտերի դեմ մեղադրյալների պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այդ է պատճառը, որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Սեյրան Օհանյանը մեղադրվում էՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում էՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավորճանապարհովստացվածգույքնօրինականացնելումեջ:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին «Հետքը» տեղեկացավ դատական դեպարտամենտից:
Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Երևան քաղաքի դատարանի նախագահը գրություն է ուղարկել Վճտաբեկ դատարան՝ խնդրելով վերը նշված մեղադրյալների վերաբերյալ այնտեղ գտնվող գործն ուղարկել առաջին ատյանի դատարան կամ դրանից հավելված սարքել, որպեսզի հնարավոր լինի մակագրում իրականացնել: Փոլադյանը նաև հայտնել էր, որ Վճռաբեկը անհրաժեշտ նյութերը առաջին ատյանի դատարան կուղարկի առաջիկա օրերին, ինչը, փաստորեն, կատարվել է:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, վերջինիս լիազորությունները, սակայն, այս պահին կասեցվել են:
Մայիսի 18-ին, երբ գործը դեռևս Դավիթ Գրիգորյանի վարույթում էր, վերջինս որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ: Երկու օր անց` մայիսի 20-ին, Գրիգորյանը որոշել էր նաև Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան:
Այս երկու որոշումները վերաքննիչ դատարանում բեկանվել են, և բեկանելու վերաբերյալ դատական ակտերի դեմ մեղադրյալների պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այդ է պատճառը, որ գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: