Լրահոս

19.08.2019 19:25


Օպերային թատրոնում կայացած փայլուն մենահամերգից հետո Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը (լուսանկարներ)

Օպերային թատրոնում կայացած փայլուն մենահամերգից հետո Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (Հովիկ Ստուդիո) հնչեցնում է ընդունելության զանգերը (լուսանկարներ)

Օգոստոսի 1-ին Օպերային թատրոնի համերգասրահը կրկին լեփ-լեցուն էր՝ մենահամերգով հանդես էր գալիս Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան։ Հովիկ Ստուդիոն այս անգամ կրկին ընտրել էր նոն-ստոպ ներկայացման ձևաչափը և համերգի առաջին բաժնում հանդիսատեսին ներկայացրեց "Կփնտրեմ քեզ իմ երազներում" պարային դրաման։

Ներկայացման բեմադրիչ Գագիկ Հայրապետյանը ,ով մարմնավորում էր նաև գլխավոր հերոսներից մեկի կերպարը ,կարծիք հայտնեց,որ հանդիսատեսի հուզական աշխարհը կարծես թե հաջողվել է մի փոքր ալեկոծել, և նրանք իսկապես բավարարված են եղել։

Դերերում էին նաև Քնարիկ Ավագյանը,Էլինա Դանելյանը,Մհեր Մարգարյանը,Նունե Մարտիրոսյանը և էլի շատերը։ Այս սիրո պատմության սցենարի հեղինակը Իշխան Գասպարյանն էր՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը։ Նրա խոսքով այսուհետև ակադեմիան ժամանակ առ ժամանակ անդրադառնալու է ներկայացումների իրագործմանը և առաջիկայում պատրաստվում է կյանքի կոչել մի շատ մեծ մտահաղացում այս նույն ձևաչափով, որի մանրամասների մասին առաջիկա հարցազրույցներից մեկում անպայման կանդրադառնա։

Եթե ներկայացման մեջ ներգրավված էր մասնավորապես Հովիկ Ստուդիոյի հիմնական կազմը, ապա համերգի երկրորդ բաժնում արդեն հաստատության տարբեր մասնաճյուղերի հաշվետու ծրագիրն էր՝ ըստ տարիքային խմբերի։

Բեմն, ինչպես միշտ, հարյուրավոր սաների հյուրընկալեց։ Հանդիսատեսը ծանոթացավ ոչ միայն ծրագրում տեղ գտած տարբեր պարային ոճերում բեմադրված գեղեցիկ համարներին, այլ նաև հասցրեց ժպիտով և ծիծաղով դիմավորել ծրագրի ամենափոքր մասնակիցների՝ 3-ից 5 տարեկանների զավեշտալի ելույթները։ Իշխան Գասպարյանը նշում է,որ փոքրիկներին մեծ բեմ բարձրացնելը և հանդիսատեսի ծափերին արժանացնելը հենց ստրատեգիայի կարևոր կետերից մեկն է՝ այն է երեխաներին վաղ տարիքից սիրահարեցնել բեմին և արվեստի մթնոլորտին։

Համերգային ծրագրին առանձնակի փայլ հաղորդեցին հեռուստառադիոհաղորդավարներ Կարեն Մոլիտվինն ու Արմինե Ճաղարյանը։ Մի քանի հոգուն հարազատ կատարումներով էլ հանդես եկավ ժողովրդական երգիչ Արմեն Հայրապետյանը։ Ներկաների լավ արձագանքները կրկին նշան հանդիսացան սեպտեմբերյան բուռն փորձաշրջանի և ընդունելության հայտարարման համար։

Ակադեմիան պաշտոնապես սկսում է նոր ուսումնական տարին սեպտեմբերի 2-ին՝ Մոսկվայի մերձմոսկովյան քաղաքների 12 և Հայաստանի 6 մասնաճյուղերում։ Մասնավորապես, Հայաստանում նրանք ներկայացված են Երևանում՝ Պարոնյան և նորաբաց Մալաթիա մասնաճյուղով, ինչպես նաև Արտաշատում, Աբովյանում,Ավշարում և Էջմիածնում։ Դե ինչ այս հզոր պարային կառույցի հաջողության գրավականը իսկապես նրանց միասնությունն է և թիմային աշխատանքը։ Մաղթենք նրանց բեղմնավոր և անխափան արշավ պարարվեստի հրաշագեղ աշխարհում։

67874169_2118076841818833_272904459665801216_n 68404427_374176193255771_8085882074864549888_n 68490509_2426354244122696_4214473651753320448_n 68574400_2407451856139712_4529388084189462528_n 68576166_983929925332113_2162970333701734400_n 68655274_673516056463902_2233495062501654528_n 68892292_365395947709018_7298390969215352832_n 68950813_494356251326940_7092648098568077312_n 69054230_341749490113819_8471060415621627904_n 69077112_468744203708374_6444511037948428288_n 69136920_2411842262407267_7046352379796520960_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը