Աշխարհ

19.08.2019 17:45


Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Եփրատի Վահան» գործողության տարածքում տեղակայված թուրքական զինուժը կրակ է բացել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ:

Թուրքական աղբյուրը պնդում է, որ Սիրիայի Թել-Ռըֆաթ շրջանում առաջինը նախահարձակ են եղել քուրդ զինյալները` կրակելով թուրքական զինուժի ուղղությամբ:

Նշենք, որ Թուրքիան YPG-ին նույնացնում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ, որին համարում է հաբեկչական կառույց:

Հիշեցնենք, որ Թուրքիան 2016-ի օգոստոսին Սիրիայի տարածքում իրականացրել էր «Եփրատի վահան» անունը կրող ռազմական օպերաիցան: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում էին Սիրիայի քրդերին:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը