Աշխարհ

19.08.2019 16:18


Եվրահանձնաժողովի նախագահը հոսպիտալացման պատճառով չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին

Եվրահանձնաժողովի նախագահը հոսպիտալացման պատճառով չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առողջական վիճակի պատճառով չի կարողանա մասնակցել «յոթնյակի»՝ Բիարիցում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:

«Մենք կարող ենք հաստատել, որ նախագահ Յունկերը չի կարողանա G7-ի գագաթնաժողովին մասնակցել հոսպիտալացման կապակցությամբ: Նա առաջիկայում այդ մասին կտեղեկացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին»,-հայտարարել Է նա:

Օգոստոսի 17-ին Եվրահանձնաժողովը հայտնել Էր, որ Յունկերն ստիպված Է եղել Ավստրիայում իր արձակուրդն շտապ ընդհատել հոսպիտալացման պատճառով: Նրան ուղարկել են Լյուքսեմբուրգ, որտեղ նա լեղապարկի հեռացման վիրահատության Է ենթարկվելու:

Բերտոն նաեւ նշել Է, որ Եվրահանձնաժողովը մտադիր չԷ Յունկերին փոխարինել G7-ի գագաթնաժողովում, որտեղ Եվրամիությունն ամենայն հավանականությամբ կներկայացնի միայն Դոնալդ Տուսկը:

Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում լյուքսեմբուրգցի 64-ամյա Յունկերի ժամկետը կավարտվի հոկտեմբերի 31-ին, նրան կփոխարինի գերմանուհի Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Ավելի վաղ Յունկերն արդեն հայտարարել Էր իր մանդատի ժամկետի լրանալուց հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին:

Յոթնյակի գագաթնաժողովը Ֆրանսիայի հարավում գտնվող Բիարից քաղաքում կանցկացվի օգոստոսի 24-26-ը: G7-ը նախագահող Ֆրանսիայի կառավարությունը եւ Բիարիցի քաղաքային իշխանություններն արդեն ակտիվորեն նախապատրաստվում են գագաթնաժողովի օրերին հակագլոբալիստների զանգվածային բողոքներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը