Տնտեսական

19.08.2019 15:20


«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար». Վլադիմիր Կարապետյան (տեսանյութ)

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար». Վլադիմիր Կարապետյան (տեսանյութ)

Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի ասել, որ պետք է շահագործվի: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` նշելով, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեն եկել:

«Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի ասել, որ պետք է շահագործվի: Ես չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է. կսպասենք վերջնական, ինչպես միշտ ասել ենք՝ ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու, քննարկում է լինելու»,- ասաց նա` նշելով, որ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման սղագրությունը մի քանի ժամից կհրապարակվի, որը կտա շատ հարցերի պատասխաններ:

Վարչապետի խոսնակը հավելեց, որ այս պահի դրությամբ նոր փորձաքննության անցկացման հիմքեր չկան:

Վլադիմիր Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ հեռացավ Բաղրամյան 26-ից:

Փաստաբան Գեղամ Սիմոնյանն էլ նրան դիմեց՝ ասելով. «Պարո՛ն խոսնակ, ժողովրդավարությունը Հայաստանում մեռավ, կեցցե՛ թավշյա ավտորիտարիզմը, փոխանցե՛ք վարչապետին»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը