Քաղաքական

19.08.2019 14:30

Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի. «Հրապարակ»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայլել Մինասյանի հարցազրույցից հետո, որում հայտնվում էր, որ ՀՀ երրորդ նախագահը առաջիկայում կկալանավորվի, այս վարկածը ՀՀԿ-ական, ՀՀԿ-ամերձ և այլ աղբյուրների կողմից ոչ միայն շրջանառվում է, այլ լրացվում է այլ մանրամասներով։ Մասնավորապես, գրվել էր նաև, որ Սերժ Սարգսյանը կձերբակալվի մինչև սեպտեմբերի սկիզբ։ Իշխանություններին լոյալ անձինք էլ իրենց ֆեյսբուքյան գրառումներում նշում են, որ վարկածը կեղծ է և ինչ-ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։