Աշխարհ

19.08.2019 21:03


Նեթանյահուի կինն ինքնաթիռում սկանդալ է սարքել. օդաչուն պատշաճ կերպով չի ողջունել նրան

Նեթանյահուի կինն ինքնաթիռում սկանդալ է սարքել. օդաչուն պատշաճ կերպով չի ողջունել նրան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նաթանյահուն, ինքնաթիռում սկանդալ Է սարքել Ուկրաինա ուղեւորության ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ynet պորտալը:

Նշվում Է, որ Իսրայելի ղեկավարի տիկնոջը դուր չի եկել, որ անձնակազմի հրամանատարն ինքնաթիռում իրեն պատշաճ կերպով չի ողջունել: Նա ցասումով գնացել Է դեպի օդաչուների խցիկը՝ նախատինք տալու նրան, բայց նրան ներս չեն թողել: Դրանից հետո օդաչուն երկրորդ անգամ Է ողջունել Նեթանյահու ամուսիններին՝ ողջույնն առանձնապես ընդգծելով անձամբ Սառայի համար:

Կիեւի օդանավակայանում իսրայելացի զույգին դիմավորել են ուկրաինական ավանդական զգեստներով եւ հացի բոքոնով աղջիկները: Վարչապետը կատարել Է ավանդական արարողությունը. հացի պատառը թաթախել Է աղի մեջ եւ այն տվել Սառային, բայց նա այն նետել Է գետնին:

Այս խորագրի վերջին նյութերը