Քաղաքական

19.08.2019 13:33

Վերաքննիչը մերժեց Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը

Վերաքննիչը մերժեց Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, քննելով Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած բողոքը, որոշում էր կայացրել մասնակի բավարարել այն՝ արձանագրելով Արմեն Գևորգյանի իրավունքների խախտման փաստը։ Սակայն դատարանը վարույթն իրականացնող մարմնին չէր պարտավորեցրել վերացնել այդ խախտումը, քանի որ դատական ակտերի հրապարակման պահին ՀՔԾ-ն այլևս վարույթն իրականացնող մարմինը չէր և Գևորգյանի վերաբերյալ գործն ուղարկվել էր դատարան: Դատախազությունը սակայն համարում է, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումն օրինական է, ուստի բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռեւս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։