Աշխարհ

19.08.2019 20:14


Իրանի հոգևոր առաջնորդը հավանություն է տվել հազարից ավելի կալանավորների համաներմանը

Իրանի հոգևոր առաջնորդը հավանություն է տվել հազարից ավելի կալանավորների համաներմանը

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանություն Է տվել իրանական բանտերում պատիժ կրող 1070 կալանավորների համաներմանը եւ պատժաժամկետների նվազեցմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 19-ին հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:

Ընդգրկուն համաներումը կապված Է Իդե Կուրբան եւ Գադիրե Խոմ կրոնական տոների հետ, որոնք այս տարի նշվում են օգոստոսի 12-ին եւ 20-ին համապատասխանաբար: Համեներումը հայտարարվել Է երկրի գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի խնդրանքով:

Իրանի Սահմանադրությանը համապատասխան՝ հոգեւոր ղեկավարն իրավունք ունի գերագույն դատարանի նախագահի առաջարկությամբ ներում շնորհել դատապարտյալներին կամ կրճատել նրանց պատժաժամկետները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը