Լրահոս

19.08.2019 12:19


Ասկերանի 17-ամյա բնակիչն անհետ կորել է

Ասկերանի 17-ամյա բնակիչն անհետ կորել է

Արցախում օգոստոսի 18-ին՝ ժամը 16:30-ին, Ասկերանի շրջանի բնակիչ, 45-ամյա Լ. Մ.-ն դիմել է Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 20:00-ի սահմաներում իր որդի՝ 2002թ. ծնված Արման Լեւոնի Մովսիսյանը Ասկերանի շրջանի Արմենակավան գյուղում գտնվող իրենց տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

«Արման Լեւոնի Մովսիսյանի գտնվելու վերաբերյալ որեւէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել 1-02 կամ 047 94-65-02 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը