Մուսալեռում 23-ամյա երիտասարդը տանիքում վերանորոգում կատարելիս էլեկտրահարվել է ու մահացել
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Մուսալեռ գյուղի տներից մեկի տանիքում երիտասարդ տղայի դի կա:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի Մ. Սարգսյան փողոցի 9-րդ տան բնակիչ, 23-ամյա Պետրոս Մ.-ն իրենց տան տանիքի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ հոսանքահարվել և տեղում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: