Քաղաքական

19.08.2019 11:16

Վահագն Չախալյանը և ևս 3 քաղաքացի բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայից

Վահագն Չախալյանը և ևս 3 քաղաքացի բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայից

Ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկվել ակտիվիստ Վահագն Չախալյանը և ևս 3 քաղաքացի: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Օգոստոսի 18-ին` ժամը 23:50-ին, ՊՊԾ գնդի ծառայողները զեկուցել են, որ 23:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում ծեծի ենթարկելու կասկածանքով բաժին են ներկայացրել 4 քաղաքացու, որտեղ պարզվել է, որ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց»,- հայտնեցին Ոստիկանությունից:

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:

Նախօրեին երեկոյան Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացնում էր Հյուսիսային պողոտայում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։