Լրահոս

19.08.2019 11:04


Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 19:17-ի սահմաններում 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից մոտ 400 մ հեռավորության վրա նկատել են կողաշրջված հեծանվանավակ:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Հրանտ Օ.-ին (ծնված 2002 թ.) և Սևակ Ա.-ին (ծնված 1978 թ.). հոսպիտալացման կարիք չի եղել:

***

Ժամը 16:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 16:34-ի սահմաններում Սևանի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից մոտ 25 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Դավիթ Ս.-ին (ծնված 1993 թ.) և Սերգեյ Մ.-ին (ծնված 1991 թ.). հոսպիտալացման կարիք չի եղել:

***

Ժամը 15:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 15:08-ի սահմաններում Շորժայի հանրային լողափում հերթապահություն իրականացնող փրկարարներն ափից մոտ 200 մ հեռավորության վրա նկատել են ռետինե նավակով կողաշրջված երկու քաղաքացու:

Փրկարարները ջրից դուրս են բերել Հովհաննես Չ.-ին (ծնված 1997 թ.) և Հովհաննես Մ.-ին (ծնված 1997 թ). հոսպիտալացման կարիք չի եղել:

Այս խորագրի վերջին նյութերը