Աշխարհ

18.08.2019 11:10


Տեղումները հեղեղել են Սոչի քաղաքը (տեսանյութ)

Տեղումները հեղեղել են Սոչի քաղաքը (տեսանյութ)

Օգոստոսի 16-ի` լույս 17-ի գիշերը տեղացած հորդառատ անձրեւը չի պատճառել առանձնակի դժվարություններ հանգստավայրի կենսագործունեությանը, հաղորդում է «Սոչի 24» հեռուստաալիքը:

Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում հայտնել են, որ արտակարգ ծառայությունները չեն ստացել ջրհեղեղի մասին ահազանգեր, սակայն հատուկ խմբերը շարունակում են առանց դադարի աշխատել պոտենցիալ վտանգավոր տեղանքներում:

Նախորդ գիշերվա ընթացքում Սոչիում տեղացել են մինչեւ 70 մմ տեղումներ. հանգստավայրի տարածքում դեռեւս փոթորկի մասին նախազգուշացում է վատ եղանակային պայմանների հետ կապված: Գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման հավանականությունը շարունակում է պահպանվել:

Փրկարարները խնդրում են զերծ մնալ ջրային եւ լեռնային տարածքներում հանգստանալուց եւ ձեռնարկել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:

Սոչիում փոթորկի մասին նախազգուշացումը հայտարարվել է օգոստոսի 16-19-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Օդերեւութաբանները նախազգուշացրել են քամու ուժգնացման, հորդառատ անձրեւների, ամպրոպի եւ ծովում պտտահողմի ձեւավորման բարձր հավանականության մասին: Ըստ կանխատեսումների՝ տարերքը հիմնականում վտանգավոր կլինի Լազարեւսկի շրջանում:

Քաղաքի արտակարգ ծառայություններն աշխատում են վթարային ռեժիմով: Իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ տներից եւ պատրաստ լինել տարհանման համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը