Օգոստոսի 16-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի 35 շենքի մոտ կռիվ է և կրակոցի ձայն է լսվել: Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ին, նշված շենքի բակում 59-ամյա մի տղամարդու և այլ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը դադարեցնելու նպատակով 34-ամյա մի քաղաքացի կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր բնակարանի պատուհանից իրեն պատկանող «Զորակ» տիպի գազային ատրճանակով կրակել է օդ: Նա բերման է ենթարկվել, ներկայացրել ատրճանակը: Նշանակվել է փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Խուլիգանություն Նոր Նորքի շենքերից մեկի բակում
Օգոստոսի 16-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի 35 շենքի մոտ կռիվ է և կրակոցի ձայն է լսվել:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ին, նշված շենքի բակում 59-ամյա մի տղամարդու և այլ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը դադարեցնելու նպատակով 34-ամյա մի քաղաքացի կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր բնակարանի պատուհանից իրեն պատկանող «Զորակ» տիպի գազային ատրճանակով կրակել է օդ:
Նա բերման է ենթարկվել, ներկայացրել ատրճանակը:
Նշանակվել է փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: