Քաղաքական

17.08.2019 15:02


«Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին

«Ի՞նչ համագործակցել. առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ». Ս. Միքայելյանը՝  Կոտայքի մարզպետի հետ տարաձայնությունների մասին

Ես Հայաստանում ոչ ոքի հետ խնդիր չունեմ, ով էլ այդ խնդիրն ունի՝ իր խնդիրն է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած խնդիրները լուծվեցի՞ն:

«Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ի՞նչ համագործակցել, առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունը տարբեր կարծիքներ ունի, բաժանվել են երկու մասի՝ դեմ ու կողմ, ի՞նչ կարծիք ունի Սասուն Միքայելյանը, նա պատասխանեց, որ իր տեսակետը կհայտնի քննարկման ժամանակ:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե իշխանությանը քննադատում են նաև տնտեսական հեղափոխություն չիրականացնելու համար, այն բանում, որ շոշափելի արդյունքներ չկան, Սասուն Միքայելյանն արձագանքեց, որ անցումային ժամանակահատված է, շոշափելի արդյունքներ կլինեն:

Հարցին, թե ինչու «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» համաժողովին Աբովյանի քաղաքապետը ներկա չէ, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ Հրազդանի քաղաքապետն էլ ներկա չէ. դա պետք է հարցնել կազմակերպիչներից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը