Քաղաքական

17.08.2019 14:30

«Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա». Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ (տեսանյութ)

«Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա». Սասուն Միքայելյանը հանդիպել է Օգանովսկու հետ (տեսանյութ)

Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով BBC-ի կողմից գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) վերագրվող մեղադրանքին, նրա կողմից կրակ արձակելու հրաման տալուն:

«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա: Ժամանակը ցույց կտա: Նման բան չի կարա լինի: Որպես պատերազմ անցած մարդ՝ երբեք նա իրեն թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու:

Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա, որ իր կյանքը դրել է մեր ժողովրդի, մեր պետության, պետականության ու Արցախ աշխարհի համար: Ես չեմ հավատում նման բանի»,-հայտարարեց Միքայելյանը:

Հարցին, թե զինվորականը կարո՞ղ է հրամանը չկատարել, եթե իր առջեւ նման խնդիր է դրվել, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Կարող է, խի՞ չի կարող»:

Նա հրաժարվեց մեկնաբանել գեներալ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին լուրերը՝ ասելով, որ քննություն է ընթանում. «Հիմա քննություն է գնում, ես չեմ կարող կարծիք հայտնել: Գուշակ չեմ ձեզ համար»:

Սասուն Միքայելյանը տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի ժամանակ հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ, սակայն BBC-ի հրապարակման հետ կապված չի խոսել նրա հետ. «Ինչ կարիք կար այդ հարցով խոսելու»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։