Լրահոս

17.08.2019 14:13


Հրազդանում գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոն դուրս է եկել երկաթգծից և թեքվել

Հրազդանում գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոն դուրս է եկել երկաթգծից և թեքվել

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 06։55-ի սահմաններում Սևան-Երևան երկաթգծի 62-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Տ-ն իր վարած թիվ 1614 Տ գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններով թիվ 1340 էլեկտրաքարշով դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երկաթգծից և թեքվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Գնացքը պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» Բաց Բաժնետիրական Ընկերության Երևանի լոկոմոտիվային դեպոյին։
Մանրամասները`սկզբնաղբյուրում:

Այս խորագրի վերջին նյութերը