Աշխարհ

17.08.2019 16:06


Յակուտիայում աղջիկը ողջ է մնացել՝ ժամադրության ժամանակ ընկնելով 50–մետրանոց ժայռից

Յակուտիայում աղջիկը ողջ է մնացել՝ ժամադրության ժամանակ ընկնելով 50–մետրանոց ժայռից

Նախօրեին՝ 03:15-ին, Ներյունգրինսկի «ՍՀ Փրկարարական ծառայություն» որոնողափրկարարական ջոկատի հերթապահ կետը հաղորդում է ստացել այն մասին, որ Չուլման գյուղի շրջանում ժայռից աղջիկ է ընկել, հաղորդում է YakutiaMedia-ն՝ վկայակոչելով հանրապետության փրկարարական ծառայությանը:

Դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբ՝ Ներյունգրինսկի որոնողափրկարարական ջոկատի ղեկավար Անմատոլի Գեժի գլխավորությամբ:

Դեպքի վայր ժամանելով՝ պարզվել է, որ երիտասրդ զույգը հանգստացել է «Սիրո ժայռին» (ժողովրդական անվանում), աղջիկը սայթաքել է եւ ընկել 50–մետրանոց բարձրությունից, տղամարդը փորձել է իջնել, բայց, ցավոք, այդ ժամանակ նրանք ստիպված են եղել դիմել ոստիկանությանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը