Լրահոս

17.08.2019 10:49


Ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում կայանված ավտոմեքենայում գտնվող քաղաքացին կտրել է երակները

Ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում կայանված ավտոմեքենայում գտնվող քաղաքացին կտրել է երակները

Օգոստոսի 16-ին՝ ժամը 19:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կայանած ավտոմեքենայում գտնվող քաղաքացին ինքնավնասել է՝ կտրելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Քաղաքացին (Լիլիթ Ա.) ինքնակամ բացել է ավտոմեքենայի դուռը:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը