Աշխարհ

16.08.2019 17:28


Արգելանք է դրվել Ալմազբեկ Աթամբաևի բանկային հաշիվների, ունեցվածքի վրա

Արգելանք է դրվել Ալմազբեկ Աթամբաևի բանկային հաշիվների, ունեցվածքի վրա

Արգելանք է դրվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի բանկային հաշիվների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը հղումով:

«Քրեական գործերի հետաքննության շրջանակում արգելանք է դրվել նախկին նախագահի ունեցվածքի, արժեթղթերի, բանկային հաշիվների վրա»,-հայտնել են մամուլի ծառայությունից:

Արգելանք է դրվել նաև Աթամբաևի կնոջ ունեցվածքի ու բանկային հաշիվների վրա:

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, պետության նախկին ղեկավարին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Ալմազբեկ Աթամբաևն Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում կմնա մինչև օգոստոսի 26-ը:

Նշենք, որ Ղրղզստանի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Ընդհանուր առմամբ, նա մեղադրվում է 12 քրեական գործերով:

Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա: Ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև օրեր տևած բախումների հետևանքով Աթամբաևն ինքնակամ հանձնվել էր իշխանություններին:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը