Լրահոս

12.02.2011 13:31


Շրջանառության մեջ են մտցրել տարբեր գույների նոր 100-դոլարանոցներ

Շրջանառության մեջ են մտցրել տարբեր գույների նոր 100-դոլարանոցներ

Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը մեծացվել է և թղթադրամի գրեթե մեկ երրորդն է բռնում։

Ինչպես հայտնում է «Կոմսոմալսկայա պրավդա» թերթը, դրա վրա հայտնվել է եռաչափ պաշտպանիչ գիծ, որը, թղթադրամի թեքության աստիճանից կախված, փոխելու է նկարը։ Ֆրանկլինի աջ կողմում նարնջագույն փետուր է, իսկ դրա տակ պաշտպանիչ տարր՝ թանաքամանում դրված զանգակի տեսքով, որը գունափոխելու է՝ կանաչից վերածվելով պղնձագույնի։

Որպես պաշտպանիչ տարրեր մնալու են դիմանկարի ձախում գտնվող մետաղյա գիծը, որը ուլտրամանուշակագույն լույսի տակ վերածվում է մանուշակագույնի, ինչպես նաև ջրանիշները։

Հին թղթադրամների տերերը, սակայն, անհանգստանալու կարիք չունեն։ Նոր թղթադրամները շրջանառվելու են հների հետ համատեղ, քանի որ 1861թ.-ից բաց թողնված բոլոր ԱՄՆ թղթադրամները մինչ օրս օրինական վճարման միջոց են համարվում։

Այս խորագրի վերջին նյութերը