Աշխարհ

16.08.2019 19:48


Թուրքիայի պետական կառույցների կայքերը հայտնվել են ցանցահենների թիրախում

Թուրքիայի պետական կառույցների կայքերը հայտնվել են ցանցահենների թիրախում

«Cloud Atlas» կոչվող ցանցահենների (հաքերների) խումբը վերջին շրջանում հարձակման է ենթարկել Թուրքիայի պետական ֆինանսական և ավիացիոն, ինչպես նաև՝ կրոնական հաստատություններին պատկանող կայքերը։ Այս մասին հայտնել են «Kaspersky» կիբերանվտանգության ընկերության մասնագետները։

Հարձակումների թիրախում են հայտնվել նաև Պորտուգալիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի և Ղրղզստանի նմանատիպ կառույցները։ «Cloud Atlas» հաքերային թիմն իր գործունեությունը սկսել է 2014թ․։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը