Լրահոս

16.08.2019 14:29


Ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկի» անտառագետը

Ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկի» անտառագետը

NEWS.am–ի տեղեկություններով՝ ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառագետ Տարոն Խաչատրյանը։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։

Խաչատրյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող ՔՕ 292–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ ապօրինի արդյունահանելը), 308–րդ հոդվածի 1–ին մասի (Պաշտոնեական լիազորությունների չարաշահման), 311 –րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալը) և 312–րդ հոդվածի 1–ին մասի (Պաշտոնատար անձին կաշառք տալը) հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ Տարոն Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից է։ Ծովակի բնակիչներն այսօր առավոտյան, ի նշան բողոքի, փակել էին Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի հատվածը։ Նրանք համարում են, որ Խաչատրյանին անհիմն կերպով են ձերբակալել և պահանջում են ազատ արձակել նրան։

Շուրջ 40 րոպե ճանապարհը փակելուց հետո ոստիկանների հետ բանականցություների արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհը։

Այս խորագրի վերջին նյութերը