Լրահոս

16.08.2019 14:20


Բագրատաշենի անցակետից ահաբեկչության մեջ մեղադրվող հնդիկ է բերման ենթարկվել

Բագրատաշենի անցակետից ահաբեկչության մեջ մեղադրվող հնդիկ է բերման ենթարկվել

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 14-ին` ժամը 21.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Թաքուր Ս.-ն, որը հետախուզվում էր Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ ահաբեկչության և սպանության համար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Այս խորագրի վերջին նյութերը