Լրահոս

16.08.2019 13:20


Արարատ-Արմենիան օգոստոսի 22-ին կմրցի Դյուդելանժի հետ. տոմսերի արժեքը՝ 500–2000 դրամ

Արարատ-Արմենիան օգոստոսի 22-ին կմրցի Դյուդելանժի հետ. տոմսերի արժեքը՝ 500–2000 դրամ

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 22-ին կմրցի Երևանում կմրցի «Ֆ91 Դյուդելանժի» հետ:

Առաջին հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ գործելու է տոմսերի վաճառք: Արևմտյան տրիբունայի տոմսերը կարժենան 2000 դրամ, Արևելյան տրիբունայինը՝ 1000 դրամ, իսկ Հյուսիսային և Հարավային տրիբունաներինը՝ 500 դրամ:

Տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթվանից, որի վերաբերյալ ակումբը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ:

Աղբյուրը՝ Armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը