Ղրղզստանի իշխանությունները որոշել են քրեական գործ հարուցել նաև Ալմազբեկ Աթամբաևի կնոջ նկատմամբ
Ղրղզստանի իշխանությունները որոշել են քրեական գործ հարուցել նաև երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կնոջ՝ Ռաիսա Աթամբաևայի նկատմամբ, հայտնում է lenta.ru-ն:
«Իմ նկատմամբ այժմ քրեական գործ են հարուցում»,- ասել է նա լրագրողներին:
Նախկին առաջին տիկինն ասել է, որ դեռ չգիտի, թե որ հոդվածով են իր դեմ գործ հարուցում:
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, պետության նախկին ղեկավարին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Ալմազբեկ Աթամբաևն Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում կմնա մինչև օգոստոսի 26-ը:
Նշենք, որ Ղրղզստանի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Ընդհանուր առմամբ, նա մեղադրվում է 12 քրեական գործերով:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա: Ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև օրեր տևած բախումների հետևանքով Աթամբաևն ինքնակամ հանձնվել էր իշխանություններին:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:

Աղբյուրը՝ tert.am