Լրահոս

16.08.2019 12:01


Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են զինծառայող Արայիկ Ղազարյանին

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են զինծառայող Արայիկ Ղազարյանին

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին:

contact.az-ը հաղորդում է, որ Ադրբեջանի օմբուդսմենին կից Ազգային կանխարգելիչ խմբի անդամները, որը գործում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունի եւ պատժի դեմ» կոնվենցիայի ֆակուլտատիվ կարգի համաձայն, առանց նախնական համաձայնության այցելել են Ադրբեջանի ՊՆ պատժախցում գտնվող հայ զինծառայողին:

Այցի հիմնական նպատակը պահման պայմանների եւ վերաբերմունքի հետ ծանոթությունն էր, ինչպես նաեւ Ղազարյանի իրավունքների պահպանման վերահոսկողությունը:

«Թարգմանչի օգնությամբ Ղազարյանը զրույցի ընթացում ասել է, որ անցել է բժշկական զննություն, նրա առողջական վիճակը նորմալ է, նա գոհ է պայմաններից, իր հետ վերաբերմունքից եւ սննդից:

Ղազարյանը նաեւ հայտնել է, որ իր իրավունքները չեն խախտվում, եւ նա որեւէ բողոք չունի», - օգոստոսի 15-ին հայտնել է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արայիկ Ղազարյանը դեռևս չճշտված հանգամանքներում օգոստոսի 12-ին հայտնվել է էր ադրբեջանական կողմում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը