Լրահոս

16.08.2019 10:58


«Opel Astra G»–ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Հրազդանի կիրճում

«Opel Astra G»–ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Հրազդանի կիրճում

Օգոստոսի 16-ին՝ ժամը 05:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կիրճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի (վարորդ` Արշակ Մ.) ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը