Լրահոս

16.08.2019 10:53


Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes E 350»–ն ու «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը

Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes E 350»–ն ու «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը

Օգոստոսի 15-ին՝ ժամը 22:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 350» մակնիշի (վարորդ՝ Մկրտիչ Մ. ծնված 1990 թ.) ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի (վարորդ՝ Սարգիս Ս., ծնված 1981 թ.) միկրոավտոբուսը:

Ըստ նախնական տեղեկության՝ կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

«Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսի վարորդ Սարգիս Ս.-ն, ուղևորներ Սուրեն Հ.-ն (ծնված 2001 թ.), Աննա Հ.-ն (ծնված 1979 թ.) և Վանդան Մ.-ն (ծնված 1954 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

«Mercedes E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը