Քաղաքական

16.08.2019 10:31

Պալաչը հույս ունի հաղթել Գագիկ Ծառուկյանի դեմ դատական հայցը. «Հրապարակ»

Պալաչը հույս ունի հաղթել Գագիկ Ծառուկյանի դեմ դատական հայցը. «Հրապարակ»

«Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, որը տարիներ առաջ հեռացավ Հայաստանից՝ չդիմանալով ծառուկյանական ճնշումներին, անցած ամիս կարճ ժամանակով եկել է Հայաստան եւ մտերիմներին ասել, որ, հավանաբար, աշնանը՝ հոկտեմբերի վերջին, ընտանիքով կվերադառնա Հայաստան ու նոր բիզնես կսկսի։

Նա նաեւ հույս ունի հաղթել Գագիկ Ծառուկյանի դեմ դատական հայցը եւ ետ ստանալ իր տրանսպորտային բիզնեսները։ Հիշեցնենք՝ նրա «Քինգ Դե լյուքս» ընկերությունը Երեւան-Աբովյան գիծն էր աշխատեցնում։ Նա ընկերներին ասել է․ «Դիմացե՛ք, ճամբարափոխ չլինեք, ինչպես Արթուր Դալլաքյանը», որն իր հետ շատ մոտ էր, բայց անցավ Ծառուկյանի կողմը եւ այժմ ԲՀԿ ռեյտինգային պատգամավորներից է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։