Քաղաքական

16.08.2019 10:20

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարն ընդլայնել է աշխարհագրությունը. «Հրապարակ»

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարն ընդլայնել է աշխարհագրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Նախօ­րեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման դեմ ստորագրահավաք է իրա­կանացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:

Որոշ տեղեկություններով՝ այստեղ անհամե­մատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, նախաձեռնողները մտադիր են այցելել գրեթե բոլոր մարզեր:

Ստորագրահավաքից հետո կդիմեն ՍԴ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։