Քաղաքական

15.08.2019 13:23

«Ինձ վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերցանելու պատասխանատվություն չկա». Ռուստամ Բադասյան

«Ինձ վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերցանելու  պատասխանատվություն չկա». Ռուստամ Բադասյան

Ինձ վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերցանելու պատասխանատվություն չկա: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե քաղաքական պատասխանատվություն կրելո՞ւ է, եթե կոնվենցիան չվավերացվի:

Դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ նախարարի առջև խնդիր է դրվել ամեն գնով վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, մինչդեռ պատգամավորների զգալի մասը դեմ է, եթե կոնվենցիան չվավերացվի, ո՞րն է լինելու իր քաղաքական պատասխանատվությունը, հրաժարական տալո՞ւ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ վավերացման պատասխանատվություն չունի:

«Որտե՞ղ եք դուք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Այսինքն՝ դա ի՞նչ է, սոցհարցո՞ւմ է, թե… ես որևէ բան չգիտեմ, ընդամենը գիտեմ, որ մենք քննարկումները շարունակում ենք, ինձ վրա որևէ նման պատասխանատվություն չկա՝ Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու, բոլորդ գիտեք՝ իմ նշանակումը երբ է եղել, ինչին հաջորդել է այդ կոնվենցիայի վավերացման հարցը»,-ասաց Բադասյանը:

Հարցին, թե հրաժարական կտա՞, եթե չվավերացվի, նախարարն ասաց, որ չի հասկանում, թե ինչու պետք է հրաժարական տա Ստամբուլյան կոնվենցիայի չվավերացման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։