Աշխարհ

15.08.2019 12:11


Մադուրոն Կոլումբիայի նախկին նախագահին մեղադրել է իր դեմ մահափորձ պատրաստելու մեջ

Մադուրոն Կոլումբիայի նախկին նախագահին մեղադրել է իր դեմ մահափորձ պատրաստելու մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե տեղեկություն ունի այն մասին, որ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն (2002-2010 թվականներ) ծրագրել էր Կարակաս ուղարկել վարձկանների Բոլիվարական Հանրապետության ղեկավարին ֆիզիկապես վերացնելու նպատակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես իմացա ծրագրի մասին, որը ղեկավարել է Ալվարո Ուրիբե Վելեսը՝ ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպան Ֆրանսիսկո Սանտոյի մասնակցությամբ,- ասել է Մադուրոն, ում ելույթը հեռարձակվել է Twitterում: -Նախատեսվում էր Վենեսուելա ուղարկել 32 վարձկանի, որպեսզի փորձեին ինձ սպանել»:

Վենեսուելայի նախագահին պայթուցիկով անօդաչու թռչող սարքերի միջոցով սպանելու փորձը ձեռնարկվել է 2018 թվականի օգոստոսի 4-ին Կարակսում, երբ նա ելույթ էր ունենում Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման 81-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Մադուրոն եւ երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չէին վնասվել:

Դրանից կարճ ժամանակ անց պետության ղեկավարը տեղի ունեցածի համար մեղադրել էր «վենեսուելացի ուլտրաաջերին կոլումբիացի ուլտրաաջերի հետ միասին» եւ Խուան Մանուել Սանտոսին, որն այդ ժամանակ ղեկավարում էր Կոլումբիան: Այդ երկրի ԱԳՆ-ն մեղադրանքներն անհեթեթ էր անվանել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը