Աշխարհ

15.08.2019 10:45


ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, գրում է minval.az-ը:

2019 թվականի օգոստոսի 9-ին ՌԴ Պյատիգորսկ քաղաքում մեկնարկել է «Մաշուկ-2019» հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովը:

Աղբյուրը գրում է, որ համաժողովի շրջանակում ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանը միջոցառման մասնակիցների հետ հանդիպման ժամանակ «անթույլատրելի արտահայտություններ» է արել «Ադրբեջանի, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» վերաբերյալ, ինչն առաջացրել է համաժողովին մասնակցող «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի դժգոհությունը:

Սաբիր Ռուստամովը նամակ է հղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը, որում պատմել է կատարվածի մասին, և խնդրել է աջակցել իրեն: Դեսպանատունը, իր հերթին, պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի ԱԳ նախարարությանը:

Բացի այդ, դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, հրաժարվել է մեկնել Պյատիգորսկ՝ մասնակցելու համաժողովի աշխատանքներին և նախատեսված հանդիպումներին, հայտնում է աղբյուրը:

Ինչպես ավելի վաղ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, դեսպան Վարդան Տողանյանը դասախոսությամբ է հանդես եկել «Մաշուկ-2019» հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովին՝ «Դիվանագիտական գործունեություն. Հայաստանի և Ռուսաստանի պատմամշակութային կապերը» թեմայով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը