ՏԿԵ նախարարություն ծաղրածու են հրավիրել. Պապիկյանի քարտուղարուհու ծնունդը վերածվել է կրկեսային փարթիի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկեսային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը:
Հոբելյարի տոնը լիարժեք դարձնելու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նախարարության անձնակազմին՝ նրանց կտրելով հոգսաշատ աշխատանքային առօրյայից: Քարտուղարուհին «Ֆեյսբուքում» ծննդյան օրվանից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակներով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրածուին:
Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում