Քաղաքական

15.08.2019 10:23


Նիկոլ Փաշինյանը Մակրոնին վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը Մակրոնին վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման հարցում Հա­յաստանի իշխանություննե­րի շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քա­նի միլիոն եվրո դրամաշնորհով, այլեւ նրա­նով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան:

Կա­ռավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիա­յի նախագահ էմանուել Մակրոնի հետ՝ Հա­յաստան կատարած նրա այցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի: Մակրոնի շահագրգռվածությունն էլ պայմա­նավորված է նրանով, որ 2019 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան, որն իր առաջնահերթությունների մեջ հատուկ կարեւորել է Ստամբուլյան կոնվենցիայի առաջմղումը, մինչդեռ անցած ամիսների ընթացքում կոնվենցիան չստորագրած որեւէ պետություն այն չի ստորագրել, իսկ ստորագրած որեւէ պետություն չի վավերացրել:

Սակայն, չնայած ՀՀ վարչապետի խոստմանը, կոնվենցիայի վա­վերացումը հարցականի տակ է: Մի կողմից, խնդիրը Սահմանադրական դատարանն է, որի կազմը փոխել չի հաջողվում, մյուս կողմից էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու կոնվենցիային»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը