Քաղաքական

14.08.2019 22:14

«Վարդավառ»-ի տոնը կազմակերպելու համար 5 միլիոնը ստացել են Լուլուի ընկերուհիների գոյություն չունեցող ԱՁ-ները

«Վարդավառ»-ի տոնը կազմակերպելու համար 5 միլիոնը ստացել են Լուլուի ընկերուհիների գոյություն չունեցող ԱՁ-ները

Analitik.am-ն այսօր՝ օգոստոսի 14-ին, հրապարակել էր ՀՀ ԱԺ-ից ստացած հարցման պատասխանն այն մասին, թե ՀՀ Ազգային ժողովը Վարդավառի տոնին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կազմակերպած միջոցառման ժամանակ ինչի վրա է ծախսել 4, 941, 300. 00 ՀՀ դրամը: Պատասխանում նշված էր, որ միջոցառման կազմակերպումը արտապատվիրել է Անի Ջուլհակյան և Սոլոյան Մերի Ա/Ձ-ներին:

Analitik.am-ը պարզեց, որ նման գրանցված ԱՁ-ներ գոյություն չունեն.

Անի-Ջուլհակյան Մերի-Սոլոյան

Փաստացի, ՀՀ ԱԺ-ն հատկացրել է խոշոր չափի գումար միջոցառման կազմակերպման համար գոյություն չունեցող ԱՁ-ներին կամ հենց Վարդավառի կազմակերպման համար բացված ԱՁ-ներին, ինչի համար էլ դեռևս էլեկտրենային ռեգիստրում չեն հասցրել թարմացումներ անել և ավելացնել այդ ԱՁ-ների անվանումները:

Պարզեցինք նաև, որ Անի Ջուլհակյանը և Մերի Սոլոյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի, ընկերուհիներն են: Նրանք վերջինիս հետ աշխատել են ռադիո «Վան»-ում և բավականին մտերիմ հարաբերությունների մեջ են Լուլուի հետ:

Ani-5wul

Աղբյուրը՝ Analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։