Լրահոս

14.08.2019 19:17


Toyota Land Cruiser Prado-ի վարորդը մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է երկրորդական ճանապարհահատվածում. մեղավորը «06»-ի անչափահաս վարորդն է եղել

Toyota Land Cruiser Prado-ի վարորդը մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է երկրորդական ճանապարհահատվածում. մեղավորը «06»-ի անչափահաս վարորդն է եղել

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Toyota Land Cruiser Prado մակնիշի 29 ԼՍ 929 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել երկրորդական ճանապարհահատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել նշված ԲԿ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել ВАЗ 2106 մակնիշի 34 MD 442 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով եղել է անչափահաս տղա։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը