Երևանում շինաղբով բարձված ЗИЛ-ը մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է իր կողմից փորված փոսում
Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում շինարարական աղբով բարձված ЗИЛ մակնիշի 35 RN 427 համարանիշի ավտոմեքենան Կորեայի ձորում շինաղբը չթույլատրելի հատվածում թափելիս կորցրել է մեքենայի հավասարակշռությունը և այն մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է շինաղբի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, վարորդը, երբ նկատել է, որ ավտոմեքենան շրջվում է, իրեն դուրս է նետել ավտոմեքենայից։

Աղբյուրը՝ shamshyan.com