Աշխարհ

14.08.2019 20:50


Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանն էներգահամակարգերի միավորման նախագծի հիմնավորում են մշակում

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանն էներգահամակարգերի միավորման նախագծի հիմնավորում են մշակում

Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների Էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համատեղ մշակման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Համակարգային օպերատորի» (ՌԴ Էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:

«Օգոստոսի տասներկուսին Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են կնքել Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Էներգահամակարգերի միջեւ «Հյուսիս-Հարավ» Էներգետիկական միջանցքի ստեղծման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Դրանում նաեւ ճշտվում Է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակիցներ են դարձել «Համակարգային օպերատորը» եւ «Ռոսսետի»-ն, իսկ Ադրբեջանի եւ Իրանի կողմից՝ «ԱզերԷներժի»-ն եւ Իրանի Էլեկտրագեներացիայի, մատակարարման եւ դիստրիբուցիայի Tavanir կառավարող ընկերությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը