Քաղաքական

14.08.2019 16:13

ԱԳՆ-ն զերծ մնաց հայ ռազմագերու մասին մեկնաբանությունից` վկայակոչելով Արցախի ԱԳՆ հայտարարությունը

ԱԳՆ-ն զերծ մնաց հայ ռազմագերու մասին մեկնաբանությունից` վկայակոչելով Արցախի ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը զերծ մնաց Ադրբեջանի տարածքում գտնվող հայ ռազմագերի Արայիկ Ղազարյանի վերաբերյալ մեկնաբանություններից` վկայակոչելով այդ մասին Արցախի արտաքին գերատեսչության տարածած հայտարարությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին նախարարն անդրադարձավ օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բավական զգայուն հարց է, և այդ առումով Արցախի ԱԳՆ-ի կողմից արվել է հայտարարություն, որում նշվում է, որ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը, դեռևս կսահմանափակվեմ այդ հայտարարության շրջանակում»,-ասաց Մնացականյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ չի նշում, բայց վստահեցնում է, որ այդպիսի հանդիպումները շարունակական են լինելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը հայտնեց օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Բավական առիթներ ունեցել ենք խոսելու բանակցային դինամիկայի մասին: Վերջին հանդիպումը կայացել է երկու ամիս առաջ: Դրանից առաջ կայացել էր ապրիլին, դրանից առաջ մարտին, դրանից առաջ հունվարին, և այս դինամիկան պահպանվում է: Նախատեսվում է սրա շարունակությունը, և մենք երբևէ այդ դինամիկայի առումով սպասեցնել չենք տվել, և մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը: Ինչ վերաբերում է ժամկետներին, նորից պետք է խնդրեմ ձեզ, որպեսզի մի փոքր համբերությամբ զինվեք, որովհետև ես սկզբունքային եմ համարում այն, որ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ հանդիպման ժամն ու օրը համաձայնեցվում է համանախագահների և մյուս կողմի հետ: Բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է»:

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրամադրվող օգնության հարցը Հայաստանի և ԱՄՆ միջև երկխոսության օրակարգային հարցերից է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատման վերաբերյալ հարցին:

«Սա յուրաքանչյուր տարի ընթացող բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է: Սա նաև օրակարգ է մեր երկխոսության մեջ` Միացյալ Նահանգների հետ: Այդ առումով դեռ մենք ընթացքի մեջ ենք, աշխատում ենք այս հարցերի շուրջ: Սա շատ ակտիվ քննարկվող հարց է»,-ասաց Մնացականյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։