Լրահոս

14.08.2019 15:46


Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջիկն օրեր անց հիվանդանոցում մահացավ

Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջիկն օրեր անց հիվանդանոցում մահացավ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 24-ամյա Ա. Ա-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 7-ին Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարելուց հետո։

Օգոստոսի 7-ին ժամը 09։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։

Այս խորագրի վերջին նյութերը