Քաղաքական

14.08.2019 09:00

Կոնվենցիայի վավերացում տեղի չի՞ ունենա․ «Իմ քայլի» փակ հանդիպումը նախարարի հետ իրավիճակ է փոխել․ «Հրապարակ»

Կոնվենցիայի վավերացում տեղի չի՞ ունենա․ «Իմ քայլի» փակ հանդիպումը նախարարի հետ իրավիճակ է փոխել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրավիճակ է փոխել․ մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա։ Ավելին, անգամ ԱԺ օրակարգ չի բերվի։ Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու գենի» հետ կապված նուրբ հարցերը։ «Ինձ ամեն օր իմ ընտրողները հարցնում են՝ ի՞նչ եք անելու գոմիկների օրենքի հետ, ես ի՞նչ պատասխան եմ տալու, դա կլինի մեր վերջը»,-ասաց իշխանական պատգամավորներից մեկը։

Գաղտնիք չէ, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված՝ իշխանական բուրգում տարաձայնություններ կան։ Ըստ որոշ լուրերի՝ իշխանական մոտ 40 պատգամավոր դեմ է կոնվենցիային։ Եվ նրանք չեն էլ թաքցնում դա։ Նախարարի հետ հանդիպմանը մի քանիսը բացահայտ հակադրվել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, եւ հույս ունեն, որ կոնվենցիայի վավերացումն առժամանակ կերկարաձգվի։ Հատկապես, որ, ինչպես իշխանական մեր աղբյուրը պնդեց, քննարկվել է նաեւ դրա սահմանադրականության հարցը, քանի որ ամրագրված որոշ դրույթներ հակասում են Հայաստանի սահմանադրությանը։ Խոսքը, մասնավորապես, ամուսնության ձեւակերպման հետ է կապված։ Մայր օրենքը սահմանում է երկու սեռի ամուսնություն, մինչդեռ կոնվենցիայում նրբորեն ձեւակերպված է նաեւ երրորդ սեռը»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։