Աշխարհ

13.08.2019 21:51


Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշանով պարգևատրել է Մեհրիբան Ալիևային

Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշանով պարգևատրել է Մեհրիբան Ալիևային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետական պարգևներով պարգևատրման մասին հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Մեհրիբան Արիֆի Ալիևային՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն»,-ասվում է փաստաթղթում:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը