Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ «Շառլոտ» կաբարե-ակումբում. բերման են ենթարկվել ակումբի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ու սրահի պատասխանատուները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 12-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։
Ինչպես հակտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը «աջից 9-րդ կողի կոտրվածք» և «ճակատի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշումներով իրենց մոտ էտեղափոխել 2 քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Զովունի գյուղի բնակիչներ՝ 30-ամյա Արտակ Ա-ն է և 26-ամյա Առաքել Ա-ն։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Բաղրամյան պողոտայում։
Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 00;45-ի սահմաններում Արտակ և Առաքել Ա-երին ծեծի են ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Արտեմ Մ-ն, 39-ամյա Սպարտակ Ս-ն և 28-ամյա Արսեն Բ-ն։ Արաբկիրի ոստիկաններն օպերատիվ ձևով նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ» կաբարե-ակումբում։ Կասկածյալներից Արտեմ Մ-ն և Սպարտակ Ս-ն նշվաշ ակումբի սրահի պատասխանատուներն են, Արսեն Բ-ն նշված ակումբի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։